Հոդված 26 «Ուսապարկ Գաղտնիության քաղաքականություն»

Հոդված 26 Ուսապարկ-ը ճանապարհ է երիտասարդների համար միանալու համաշխարհային բարձրագույն կրթության, կրթաթոշակների և վերապատրաստման հնարավորություններին։

Միայն դուք՝ օգտատերը, ում մենք անվանում ենք «Ուսապարկի կրող», կարող եք որոշել կիսվել ուսապարկի բովանդակությամբ երրորդ կողմերի հետ, ինչպիսիք են բարձրագույն ուսումնական հաստատությունները, կրթաթոշակային գործակալությունները և ապագա գործատուները: Այս երրորդ կողմերն այնուհետև հասանելիություն կունենան ցանկացած գնահատականին և ուղեկցող աջակցության և տեղեկատվական փաստաթղթերին, երբ որոշումներ կայացնեն ձեր ընդունելության դիմումի, դասընթացների համարժեքության, կրթաթոշակի իրավունքի և աշխատանքի վերաբերյալ:

Ձեր գաղտնիությունը մեզ համար արաջնություն է: Հոդված 26 Ուսապարկ թիմը հավաքում և կառավարում է օգտատերերի տվյալները՝ համաձայն հետևյալ Գաղտնիության քաղաքականության: Բոլոր դեպքերում կիրառվում է UC Davis-ի գաղտնիության քաղաքականությունը։

Հավաքագրված տվյալներ

Մենք հավաքագրում ենք անանուն տվյալներ յուրաքանչյուր օգտատերից՝ ընթացքը վերահսկելու և սխալները շտկելու նպատակով։ Սա ներառում է վեբ հարցումների վերաբերյալ տեղեկատվություն, ներառյալ IP  հասցեններ, դիտարկիչի տեսակը և այցելության ժամանակը։ 

Հոդված 26  Ուսապարկ-ը նախաձեռնության մի մաս է, որն նպատակ ունի օգնել ուսանողների հասնել կրթական և աշխատանքային հաջողությունների։ Մենք կարող ենք օգտագործել ձեր մուտքագրած տվյալները և ձեր կողմից հարթակի օգտագործումը օգնելու համար համալսարաններին, հիմնադրամներին և որոշում կայացնողներին հասկանալ ինչպես լավագունս բավարարել Ուսապարկ կրողի /օգտագործողի կարիքները։ Մեր աշխատանքում ձեր ինքնությունը երբեք չի նույնականցվի ձեր տեղեկատվության հետ։ 

Մենք կարող ենք պարբերաբար իրականացնել անանուն, կամավոր հարցումներ՝ ծառայությունների մատուցման որակը բարելավելու նպատակով։ Հետազոտական հարցումներին մասնակցելը ոչ մի կերպ չի ազդի ձեր հաշվի վրա։

Հաշվին գրանցման ժամանակ, մենք խնդրում ենք ձեզ տրամադրել որոշակի անձնական տվյալներ ինչպիսիք են օրինակ ձեր անունը, էլեկտրոնային հասցեն, ծննդյան ամսաթիվը և սեռը՝ ձեր օգտատիրոջ հաշիվը բացելու համար։ Մենք չենք տրամադրի ձեր անձնական տվյալները երրորդ կողմին: Որպես Հոդված 26  Ուսապարկ հարթակում առաջարկվող ծառայություններից մեկը դուք կարող եք ընտրված տվյալների հասանելիություն տրամադրել երրորդ անձանց, ինչպիսիք են ակադեմիական կաստատությունները, կրթաթոշակ տրամադրողները և գործատուները:

Ձեր գաղտնաբառը, որը դուք օգտագործում եք հաշիվ մուտք գործելու համար, պահվում է կոդավորված և հետևաբար երբևիցէ հասանելի չէ այլոց համար։ Կորցրած գաղտնաբառերը  կարող են վերականգնվել։

Դուք կարող եք դիտել, փոխել և հեռացնել ձեր տվյալները՝ կապված ձեր պրոֆիլի հետ։  Եթե ցանկանում եք ջնջել ձեր հաշիվը, ապա օգտագործեք ջնջել կոճակը հաշվի էջում։ Մենք հասանելի ենք աջակցել ձեզ ցանկացած հարցում հնարավորինս արագ։

Օգտատիրոջ տվյալներ

Մենք օգտագորղում ենք ձեր անձնական տվյալները ձեզ Ուսապարկ-ի ծառայությունները տրամադրելու ինչպես նաև մեր և կայքի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ձեզ հետ հաղորդակցվելու նպատակով։ 

Մենք շատ լուրջ ենք վերաբերվում ձեր կողմից Հոդված 26 Ուսապարկ-ի մեջ մուտքագրված կամ ներբեռնված յուրաքանչյուր տվյալի գաղտնիությանը և անվտանգությանը, քանի որ դա պատկանում է ձեզ։ Ձեզ է պատկանում տվյալներիլ սեփականությունը։ Մենք երբեք չենք կիսվի կամ մուտք գործի ձեր նույնականացման տվյալներին բացառությամբ այն դեպքերի, երբ դուք կտրամադրեք դրա հասանելիության իրավունքը մեզ՝ ձեզ տեխնիկական օգնություն տրամադրելու անհրաժեշտության դեպքում։ Միայն դուք կարող եք հասանելիության թույլատվություն տրամադրել երրորդ կողմին ինչպիսիք են ծառայությունների մատուցողները, ընդունելության  և կրթաթոշակային հիմնադրամներ աշխատակիցները։

Ձեր տվյալների պաշտպանվածությունը

Հոդված 26  Ուսապարկի վարչակազմը պարտավորվում է պաշտպանել այն տվյալները, որը դուք վստահել եք մեզ։ Մենք օգտագործում ենք ոլորտի ստանդարտների լավագույն փորձը (երկուստեք՝ տեխնիկակապ և վարչական )՝ ձեր տվյալները չարտոնագրված մուտքից պաշտպանելու համար։ Այնուամենայնիվ, մենք բենք կարող երաշխավորել տվյալների բացարձակ անվտանգություն։ Տվյալները կորստից պաշտպանելու համար մենք հաճախակի կատարում ենք համակարգային և լրացուցիչ կրկնօրինակումներ, որոնք կոդավորված պահվում են տարբեր վայրերում։ 

Ձեր տվյալները հետագայում պաշտպանելու համար մենք ձեզ հորդորում ենք երբեք չկիսվել ձեր մուտքի տվյալներով և կանոնավոր կերպով փոխել գաղտնաբառերը։

 Եթե դուք ունեք հարցեր տվյալների անվտանգության և պահուստավորման հետ կապված, խնդրում ենք կապվել մեզ հետ article26backpack@ucdavis.edu. հասցեով:

Փոփոխություններ գաղտնիության քաղաքականության մեջ

Մենք իրավունք ենք վերապահում մեզ ցանկացած պահի փոփոխել սույն գաղտնիության կանոնադրությունը, ուստի հորդորում ենք հաճախակի վերանայել այն։ Եթե մենք էական  փոփոխություններ կատարենք գաղտնիության քաղաքականության մեջ, ապա մենք ձեզ կտեղեկացնենք դրա մասին, երբ դուք նորից մուտք կգործեք ձեր Ուսապարկ-ի հաշիվ կամ մեր գլխավոր էջի ծանուցման միջոցով, որպեսզի դուք տեղյակ լինեք մեր կողմից հավաքագրված տվյալների, դրանց օգտագործման և բացահայտման հնարավոր դեպքերի մասին։ 

Եթե դուք ունեք հարցեր կամ մտահոգություններ մեր գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ article26backpack@ucdavis.edu. հասցեով: