Սկսիր Ճանապարհորդությունը
Բարի գալուստ Հոդված 26 Ուսապարկ՝ Համընդհանուր Մարդու իրավունքների գործիք ակադեմիական շարժունակության համար։
Հոդված 26 Ուսապարկը հնարավություն է տալիս երիտասարդներին պլանավորել և կառուցել իրենց բարձրագույն կրթության, մասնագիտական վերապատրաստման ուղիները։ Ուսապարկ-ի միջոցով նրանք կարող են պատմել իրենց ձեռքբերումների, նվաճումների և ձգտումների մասին։
Իր հիմքում Ուսապարկ-ը նրանց հնարավորություն է տալիս ապահով պահպանել և տարածել համալսարանների, կրթաթոշակային գործակալությունների և նույնիսկ գործատուների հետ իրենց կրթական և աշխատանքային պատմությունը, մասնագիտական ձեօքբերումներն և նպատակները։ Ուսապարկ-ը կապի և ներառման ուղիներ է ստեղծում բոլորի, հատկապես՝ փախստականների և ռիսկի խմբի երիտասարդների համար։
Իմացիր ավելին Ուսապարկի մասին։
Ո՞վ պետք է օգտագործի Ուսապարկը
Այս պահին Ուսապարկը նախատեսված է 18 և բարձր տարիքի մարդկանց համար, ովքեր ունեն ավագ դպրոցի կամ բակալավրի դիպլոմ, ում կրթությունը տուժել է պատերամից, հակամարտություններից և տնտեսական վայրիվերումներից։ Մի օր Ուսապարկ-ը հասանելի կլինի բոլոր մարդկանց։
Ինչպե՞ս ստանալ Ուսապարկ
Ինչպե՞ս ստանալ Ուսապարկ
Ուսապարկ օգտագործողները կամ Ուսապարկ կրողները պետք է ունենան էլեկտրոնային հասցե և ինտերնետ հասանելիություն։ Ուսապարկ-ից օգտվել ցանկացողները Ուսապարկ-ի համար պետք է գրանցվեն տեղական համալսարաններում և համայնքային կենտրոններում՝ խորհրդատուների օգնությամբ։ Իմացեք ավելին Ուսապարկ-ի մասին՝ կարդալով «Հույսը լավ է, ծրագիրը ավելի լավ. Հոդված 26 Ուսապարկ»
Խնդրում ենք մի ներբռնեք անձնական բժշկական և ֆինանսական տեղեկություններ։
Տե՛ս Ուսապրկ-ի օրինակ այստեղ
Համագործակցությունը և Նախապատրաստումը կարևոր է. Ուսապարկի
Գործընկերության Ստեղծումը
Ուսապարկ-ը հզոր գործիք է ակադեմիական շարժունակությունը հզորացնելու համար և պահանջում է պատրաստություն՝ իր ներուժն ամբողջությամբ օգտագործելու համար։ Համագործակցող ոչ կառավարական կազմակերպությունները, քոլեջները, համալսարանները, և այլ կրթական գործակալությունները առաջնային դեր ունեն Ուսապարկ-ի գաղափարին աջակցելու և Ուսապարկ-ի համար օպտիմալ արդյունքներ ապահովելու գործում։
Հավաստագրերի Գնահատում. Շարժունակության Արժեքի և Ուղիների Ավելացում։
Ուսապարկ կրողները կարող են պահանջել հավաստագրերի գնահատում կամ ակադեմիական պատմության վերականգնում՝ որպես օգություն բարձրագույն ուսումնական կրթություն ստանալու ճանապարհին։ Կարդա ավելին, թե ինչպես ձեր կազմակերպությունը կարող է բացահայտել և պատրաստել Ուսապարկ օգտագործողներին։
Աջակցեք Հոդված 26 Ուսապարկին և Կրթության Իրավունքին Բոլորի Համար
Իմացիր ավելին Ուսապարկ-ի ընթացիկ նախաձեռությունների մասին, ներառյալ Կողմնացույց ծրագիրը, որը կմիացնի Ուսապարկ կրողներին ակադեմիական և մասնագիտական խորհրդատվության և աշխատանքի հասանելիության նոր հնարավորություններին ինչպես նաև կօգնի աջակցել Ուսապարկ-ի գաղափարին և նրա ջանքերին՝ պաշտպանելու և խթանելու մարդու կրթության իրավունքը։
Կոնտակտային Տեղեկատվություն
Քեյթ Դավիդ Ուաթենփո
Հոդված 26 Ուսապարկի Տնօրեն™
Մարդու Իրավունքների Ուսումնասիրությունների Տնօրեն, Պրոֆեսոր
Գրականության և Գիտության Քոլեջ
(530) 752-0470
kwatenpaugh@ucdavis.edu
Նիկկի Գրեյ Ռութամու
Հոդված 26 Ուսապարկի տնօրենի տեղակալ™
ngreyrutamu@ucdavis.edu
Դեռ ունե՞ս հարցեր