Հավաստագրերի գնահատումը դարձնում է ձեր ձեռքբերումները տեսանելի
Backpackers planning to continue their education may need to have their university transcripts and diplomas evaluated by professional international credential evaluators.
Ի՞նչ է հավաստագրերի գնահատումը:
Ամբողջ աշխարհում բարձրագույն ուսումնական համակարգերը ունեն տարբեր պահանջներ։ Նրանք նույնիսկ ունեն կատարված աշխատանքի գնահատման տարբեր ձևաչափեր։ Հավաստագրերի գնահատումը փորձագետի համար մի եղանակ է դիտարկելու քո ակադեմիական գնահատականները և հասկանալու ինչպիսի կրեդիտ դու կարող ես ունենալ այլ կրթական համակարգում։ Եթե դուք որակավորվում եք գնահատման համար հավատարմագրերի փորձագետը կուսումնասիրի ձեր փաստաթղթերը և կգրի ձեզ համար զեկույց, որը դուք կարող եք տեղադրել ձեր Ուսապարկում և կիսվել դրանով ըստ անհրաժեշտության։ Զեկույցը կլինի ձեր կատարած աշխատանքի մանրակրկիտ վերլուծությունը և դրա նույնականացումը այլ կրթական համակարգում։
Ինչո՞ւ է հավաստագրերի գնահատումը կարևոր:
Հավաստագրերի գնահատումը, ձեր Ուսապարկի այլ փաստաթղթերի հետ կօգնի ընդունելիությունը համակարգողներին, կրթաթոշակ տրամադրողներին և նույնիսկ գործատուներին հասկանալ այն աշխատանքը, որը դուք արդեն իրականացրել եք ձեր կրթության ընթացքում։ Սա նրանց հնարավորություն կտա բազմակողմանի և արդար որոշումներ կայացնել ձեր ընդունվելության, կրթաթոշակ տրամադրելու և աշխատանք առաջարկելու վերաբերյալ։
Իսկ եթե ես չունեմ իմ բոլոր փաստաթղթերը կամ չունեմ պաշտոնական պատճենները:
Ձեր բոլոր կրթական փաստաթղթեր կամ պաշտոնական փաստաթղթեր չունենալը հաճախ հանդիպող խնդիր այն երիտասարդների շրջանում, ովքեր լքել են իրենց երկրները կամ բախվել այլ տեսակ բարդությունների։ Հավատարմագրերի գնահատողները սովորաբար կարողանում են օգտագործել ձեր գրառումների տարրերը ներառյալ այն տեղեկությունները, որոնք դուք մուտքագրել եք Ուսապարկ, այն համալսարանների և դպրոցների մասին, որոնք դուք նախկինում հաճախել եք՝ ձեր ակադեմիական պատմությունը վերականգնելու համար։ Վերակառուցման գործընթացը սկսելու համար դուք պետք է ունենաք առնվազն մեկ փասաթուղթ տրված տվյալ ուսումնական հաստատության կողմից։ Գործընթացի ավարտման պահին հավաստագրի գնահատողը ձեզ կտա հաշվետվություն:
Արդյո՞ք համալսարանը պետք է ընդունի կամ ճանաչի հավաստագրերի փորձագետի հաշվետվությունը
Ոչ։ Հավաստագրերի գնահատողների կողից արված զեկույցները փորձագիտական խորհրդատվություններ են բուհերին։ Համալսարանները կօտագործեն իրենց սեփական չափորոշիչները և դատողությունները՝ նախքան գնահատումները և այլ նյութեր ընդունելը։ Մեր փորձից ելներլով բազում համալսարաններ որոշումներ կայացնելիս օգտագործում են այս գնահատումները։ Հավաստագրերի գնահատումը կարևոր և հզոր գործիք է, որը օգնում է ձեզ կապվելու կամ վերամիավորվելու բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:
Հավաստագրի գնահատմանը դիմելու պահանջները:
Սովորաբար, հավաստագրի գնահատմանը դիմելու իրավասու են հետևյալ կարիք և որակավորում ունեցող Ուսապարկ-ի կրողները
1. Պետք է ունենա ապացույց բարձրագույն կրթություն ստանալու մտադրության վերաբերյալ
- Որոշակիացրել է ուսումնասիրության առարկան
- Որոշիակիացրել է հնարավոր ուսումնական հաստատությունները
- Որոշակիացրել է աջակցության հնարավոր ուղիները/ կրթաթոշակները
2. Աշխատանքի և արտոնագրման գնահատման պահանջ
- ունի տեխնիկական դիպլոմ/դոցենտի/լիցենզավորված օգնականի հավաստագիր, որն անհրաժեշտ է աշխատաշուկա մուտք գործելու համար
- ունի բարձրագույն կրթություն, որը թույլ է տալիս մասնագիտական պրակտիկա (բժշկություն, ճարտարագիտություն, ատամնաբուժություն, դեղագործություն, անասնաբուժություն, իրավաբանություն և այլն)»։
Ծանոթագրություն: Եվրոպական Միության երկրներում փախստականի կարգավիճակ ունեցող ուսապարկ կրողները իրավասու չեն, քանի որ Եվրոպական միությունում առկա են համալսարան մուտք գործելու հատուկ ընթագակարգեր (Փախստականների Եվրոպական Որակավորման Անձնագիր և Ակադեմիական Անցագիր):
Եթե հարցեր ունեք ձեր իրավասության կամ հավատարմագրերի գնահատման անհրաժեշտության վերաբերյալ, խնդրում ենք կապվել Ուսապարկ-ի հետ
Article26Backpack@ucdavis.edu or Article26Backpack@aub.edu.lb
Ուսապարկ ունեցողները կկարողանան գնահատում պահանջել՝ կապվելով Ուսապարկ-ին – article26backpack@ucdavis.edu