Ավելին Ուսապարկ-իպմասին

,Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով: 

—— Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդված,1948

 

Օգնել փախստականներին վերականգնել կրթության իրավունքը

Հոդված 26Ուսապարկը մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր գործիք է, որն հզորացնում էպակադեմիական և աշխատանքային շարժունակությունը փորձելով լուծել այն բոլոր խոչընդոտները, որոնց բախվում են փախստականները և ռիսկի խմբում գտնվող անձիք իրենց կրթության և աշխատանքային իրավունքների իրացման ճանապարհին։ Ծրագիրը, Ford  հիմնադրամի աջակցությամբ, կոչված է հեղափոխել այն ճանապարհը, որով  փախստականները և առհասարակ պատերազմների, բնական աղետների կամ տնտեսական անկումների հետևանքով կրթության իրավունքից զրկված անձիք  ձևավորում, պահպանում և տարածում են իրենց մասնագիտական և կրթական ինքնության տարրերը։

Հոդված 26 Ուսապարկը անվանվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածի համաձայն, որը հաստատում է յուրաքանչյուրի կրթության իրավունքը։ Ծրագրի ղեկավարն է Քեյթ Դեյվիդ Ուաթենփոն՝ պրոֆեսոր և Մարդու Իրավունքների հետազոտությունների տնօրենը և տեղակայված է ԿՀ Դեվիս (UC Davis Global Affairs ) Ուսապարկի ստեղծումը և այն որպես գործիք կարիքավոր երիտասարդնեդին հանձնելը համախմբել է միջազգային և միջառաարկայական խմբին, որը ներխռում է՝

  • Կալիֆորնիայի Համալսարան, Դեվիս
  • Քոլեջների գրանցման և Ընդունելիության Պատասխանատուների Ամերիկյան Ասոցիացիան
  • Իսամ Ֆարեսի միջազգային հարաբերությունների և հանրային քաղաքականության ինստիտուտը և Բեյրութի Ամերիկյան Համալսարանը

Ինչո՞ւ հիմա

Պատկերացրեք դուք երիտասարդ համալսարնական եք Սիրիայից։ Դուք և ձեր ընտանիքը ստիպված եք փախչել պատերազմից և բռնություններից, դուք պատրաստվում եք անցնել բարդ և անհայտ ճանապարհ և դուք սովորել եք բժշկություն, ճարտարագիտություն կամ մանկավարժություն և ցանկանում եք ուսումը շարունակել։

Այլևս ապահով Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում կամ Հունաստանում ձեզ նման հարյուր հազարավոր ուսանողների նման դուք ցանկանում եք շարունակել ձեր բարձրագույն կրթությունը, բայց այժմ բախվում եք  մի շարք այլ խնդիրների։  Օրինակ, ունեք արդյո՞ք դուք պաշտոնական միջուկ, եթե փախստական եք և այն համալսարանը, որը նախկինում հաճախել եք փակվել է կամ ոչնչացվել։

Նմանօրինակ փաստաթղթեր ունենալը և դրանց պարունակությամբ կիսվելը կարող է հսկայական տարբերություն առաջացնել. լինել ի վիճակի շարունակել բարձրագույն կրթությունը  և կառուցել բարեկեցիկ ապագա ձեր և ձեր ընտանիքի համար և զրկվել դրա իրավունքից։

Հոդված 26 Ուսապարկը նախատեսված է  օգնել փախստականներին և այլ  խոցելի խմբերի երիտասարդներին լուծել նմանօրինակ մարտահրավերները՝ նրանց հնարավորություն տալով լավագույնս կիսվել համալսարանների, կրթաթոշակային հիմնադրամների և նույնիսկ գործատուների  հետ իրենց կրթական և աշխատանքային պատմությունով և նպատակներով։ 

Իր բազմաթիվ հնարավորությունների թվում, Ուսապարկը մեխանիզմ է ապահով կերպով պահելու, տարածելու և գնահատելու փաստաթղթերը, միջուկները, դիպլոմները և այլն։  Շատ ավելին քան պարզապես «հավելվածը», նախագիծը ստեղծում է էկոհամակարգ, որը հնարավոր է դարձնում փախստականներին և խոցելի խմբերի երիտասարդներին կապ հաստատել այն հաստատությունների, նախագծերի և գործատուների հետ, որոնք կարիղ են լավագույնս օգնել իրենց։

ԿՀ, Դավիսը համագործակցելով Ամերիյան Քոլեջների Ռեգիստրի և Ընդունելիության Գործակալության Ամերիկյան Ասոցիացիայի և Բեյրութի Ամերիկյան Համալսարանի հետ, նախ մշակում, ապա իրականացնում և գնահատում է Ուսապարկը Լիբանանում փախստականների և ռիսկային խմբի երիտասարդների շրջանում։ 

Այնուհետև Հոդված 26 Ուսապարկը կընդարձակվի Մերձավոր Արևելքի այն երկրներ,  որոնք ամենաշատն են տուծել Սիրիական պատերազմի արդյունքում ինչպես նաև տարածաշրջանից դուրս՝ դառնալով արդյունավես գործիք երիտասարդների առավել լայն շրջանում։